Ղարաբաղում կարող են լինել ռազմական դիտորդներ․ Սերգեյ Լավրով

122
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանի տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունների գծով անհրաժեշտ է հանդիպում հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների մշակման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովի կարծիքով, Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա տեղում պայմանավորվածությունների իրագործմանը զուգահեռ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ղարաբաղում կարող են լինել ռազմական դիտորդներ, պարտադիր չէ դրանք լինեն խաղաղապահներ, բայց վերջին խոսքը հակամարտող կողմերինն է։