Կանադան պատրաստվում է վերացնել Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի դեմ կիրառած ռազմական էմբարգոն

136
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կանադան պատրաստվում է վերացնել Թուրքիայի ռազմական արդյունաբերության էմբարգոն։
Չավուշօղլուն նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ լրջորեն փոխվել է դրական ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Կանադան արգելել էր ռազմական բոլոր ապրանքների արտահանումը Թուրքիա, իսկ մինչ այդ՝ էմբարգո սահմանել թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օպտիկայի մատակարարման վրա՝ կապված Արցախյան հակամարտության հետ։
Այս որոշումը ստիպեց Telemus Systems Inc-ին սնանկանալ, քանի որ կորցրեց իր հիմնական հաճախորդին՝ TUSAŞ-ին: