Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը այսօր հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ: Այս մասին հաղորդում է Mediamax-ը։
«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ես հանձնարարել էի հետաքննել դրանք եւ որոշում եմ կայացնել դադարեցնել արտահանման թույլտվությունը՝ մինչեւ հարցի հետագա ուսումնասիրությունը», – ասել է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:
Այսօր էլ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իր երկրի արտաքին գործերի նախարարը կմեկնի Եվրոպա:














