Կանադական Bombardier Recreational Products- ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնում է cbc.ca կայքը:
Ընկերությունը այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է, որ դրանք օգտագործվում են թուրքական մարտական ԱԹՍ-ների վրա, որոնք էլ Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մղվող պատերազմում։
«Մենք միայն վերջերս ենք տեղեկացել, որ Rotax շարժիչների մի մասն օգտագործվում է ռազմական ԱԹՍ-ներում և անհապաղ մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել, միաժամանակ դադարեցնում են ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»,-ասել է Bombardier Recreational Products-ի փոխնախագահ Մարտին Լանգելիերը՝ Radio Canada-ին:














