Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

25

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Այս տեղեկություն հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ համայնքապետին հրավիրել են դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով։