Ցավալի լուր․ Կադաստրի կոմիտեի երկու աշխատակից է մահացել կորոնավիրուսից

14
Կորոնավիրուս
Կորոնավիրուսային համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետևանքով երկու աշխատակից է մահացել:
 
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ երկու քաղաքացիներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ:
 
«Սա մեծ կորուստ էր մեզ համար, երկուսն էլ բարձր որակավորման մասնագետներ էին: Ասեմ, որ այս ընթացքում ունեցել ենք նաև երեք վարակված, ինչպես նաև ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան»,- ասաց Սուրեն Թովմասյանն՝ ընդգծելով, որ Կադաստրի կոմիտեում համավարակի հետ կապված իրականացվում են բոլոր անվտանգային միջոցառումները: