Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության համար․ Թաթուլ Հակոբյան

18

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է․

Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության և ազգային ողբերգության համար,

Կա՞ գոնե մեկ դիվանագետ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս դիվանագիտական տապալման և ազգային ողբերգության համար,

Կա՞ գոնե մեկ պետական քարոզչություն իրականացրած պրոպագանդիստ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս տեղեկատվական պարտության և ազգային ողբերգության համար,

Կա՞ գոնե մեկ իշխանական պատգամավոր, որ պատրաստ է հրաժարական տալ պարզապես ամոթից…

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրաժարական չեն տալու, քանի որ իշխանական աթոռները պատասխանատվությունից ժամանակավորապես, կրկնեմ՝ ժամանակավորապես խույս տալու միակ փրկօղակն է:

Մի ճանապարհ էլ կա՝ դիկտատուրա, որը Հայաստանը կտանի դեպի աղետ: