Ջո Բայդենը կլինի ԱՄՆ 46-րդ նախագահը

11
Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, այս մասին տեղեկացնում է CNN-ը, ինչպես նաև ամերիկյան մի շարք լրատվականներ: Հեռուստաալիքի գնահատումներով՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 273 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

Ավելի վաղ հայտնի էր, որ Բայդենն արդեն ստացել է 264 ձայն: Բայդենը, ում 78-ամյակը լրանալու է այս ամսվա վերջին, կդառնա ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը: Վերջինիս երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի կեսերին: