Ջերմուկ քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Այս մասին հայտնել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ նշելով՝ գուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ հատվածը դեռ չի վնասվել, բայց հարակից հարվածներ ստանում է։
«Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան»- ասել է փոխքաղաքապետը՝ նշելով՝ կանայք և երեխաները հիմնականում ինքնակամ դուրս են եկել քաղաքից։