Ջավախահայերը պատրաստ են գալ ու կռվել Արցախում

62
Ջավախք

Ջավախահայերը Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում խաղաղ ցույց են իրականացնում ի աջակցություն Արցախի:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված զինվորների և զոհված խաղաղ բնակիչների հիշատակը:

«Ջավախքում ամեն մի գյուղ, ամեն մի տարածք՝ լինի գումարով, թե պարենային օգնությամբ կամ հագուստով, պատրաստ է աջակցություն բերելու Արցախին ու Հայաստանին: Նվիրատվությունը չի դադարելու այնքան ժամանակ, մինչև չդադարի այն պատերազմը, որը այժմ ընթանում է Արցախ աշխարհում: Եթե կարիք լինի, մենք ամենքս ոչ մի վայրկյան չենք մնալու այստեղ, այլ միանալու ենք մեր հայրենակիցներին Արցախին և նորից ասելու՝ «հաղթելու ենք»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս ակցիայով ցանկանում են ցույց տալ, որ Ջավախքը միշտ կանգնած է և շարունակելու է կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, նրանք կոչ արեցին չդադարել օժանդակությունը, այլ  նույն եռանդով և ջանասիրությամբ շարունակել այդ սուրբ ու նվիրական գործը: