Ջարդ կլինի. Լուկաշենկոն՝ իշխանափոխության մասին

3
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում իշխանափոխության դեպքում կարող է տեղի ունենալ «սպանդ»:

«Ես լարվում եմ միայն մեկ առիթով. ցանկանում եմ պաշտպանել այն, ինչ մեր ձեռքերով ստեղծել ենք քառորդ դար: Մենք այս երկիրը դուրս ենք բերել ավերակներից և մոխրից»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն կարծում է, որ այլ ուժերի իշխանության գալը սպառնում է Բելառուսի ամբողջականությանը:

«Ես չեմ ուզում, որ կտորների բաժանեն իմ երկիրը, որը ես ստեղծել եմ կայսրության ավերակների վրա, և չեմ էլ ուզում, որ վնաս տան ազնիվ, պարկեշտ մարդկանց, որոնք աշխատել են դրա համար: Դա չի լինի լյուստրացիա, ինչպես ասում են ոմանք: Դա կլինի ջարդ: Եվ Ուկրաինայում տեղի ունեցածը ծաղիկներ կլինեն»,- ասել է պետության ղեկավարը: