Ջաբրայիլում ունեցել ենք 600-ից ավելի զոհեր, հարյուրավոր վիրավորներ, իսկ խորհրդարանում դիմակահանդես էր․ Էդիկ Բաղդասարյան

59
Զինվոր
Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել է․
Թեեւ որոշել էի ոչինչ չգրել մինչեւ պաատերազմի՝ մեր հետաքննությունն ավարտելը, բայց չի ստացվում։ Երեկվա ծափերը ԱԺ-ում խելագարության են հասցնում:
Ջաբրայիլի գործողությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհետեւ օդը բաց էր, ու էդքան գեներալներից ոչ մեկը չի ասել՝ բա առանց փակելու էդ զորքին ու՞ր ենք ուղարկում: Ի՞նչ հաջողություն ունենալու մասին էր խոսքը, որ խորհդարանում ասում էր վարչապետը, անհասկանալի է: Պարզվում է՝ հրամանատարական բունկերում ինքը մի կողմ կանգնած լսում էր գեներալների քննարկումները: Ու իր պատասխանատվությունը միայն այդքանն է եղել: Եթե նույնիսկ մերոնք հասնեին Հորադիզ կայարան, (հետո պիտի պարզվեր, որ մեր երկու տանկերն, ի դեպ, հասել էին ու խփվել) այդ դեպքում կզոհվեին գործողությանը մասնակցած բոլոր զինվորները, որովհետեւ օդը բաց էր: Այդ գործողությունը պլանավորած բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն  : Միայն Ջաբրայիլում թշնամին 17 տանկ է խոցել անօդաչուներով եւ հրթիռներով: Տանկերի մի մասի անձնակազմերը ստիպված լքել են տանկերը, որպեսզի չմոխրանան: Խոսե’ք այնտեղից մազապուրծ փախած զինվորների հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարողացել են դուրս պրծնել: Խոսե’ք էդ տեղերքի հետ, նրանք հեկեկալով կպատմեն, որ իրենց ընկերների դիերը չկարողացան հանել: Իսկ երեկ դիմակահանդես էր խորհրդարանում: