Թուրքիայի Իզմիր քաղաքում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ կան ավերածություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

89

Թուրքիայի Իզմիր քաղաքում 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով քաղաքում մեծ ավերածություններ են եղել, քանդվել են բնակելի շենքեր։ Զոհերի մասին տվյալներ չկան։

6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Իզմիր նահանգի Սեֆերհիսար վարչական շրջանում, ցնցումները ուժեղ են եղել նաև Բորնովա և Բայրաքլը շրջաններում:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում 16,54 կմ խորության վրա: «Անադոլու» գործակալությամբ հաղորդմամբ, Իզմիրի մի քանի վարչական շրջանում տասնյակ շենքեր հիմնովին ավերվել են կամ մասամբ փլվել, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը ողջ կարողությամբ տուժած քաղաքացիների կողքին է: Աղետի հետևանքների վերացման և տուժածների աջակցության համար բյուջեից 3 մլն լիրա է հատկացվել:

Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում, բայց այնտեղ վնասներ չեն եղել։

Երկրաշարժ զգացվել է նաև հունական Սամոս կղզում, այնտեղ ևս ավերածություներ են կան։