Իտալիան երկարաձգել է 16 երկրների, ներառյալ Հայաստանի համար մուտքի արգելքը, հաղորդում է Live Italy-ն:
Նշվում է, որ երկարաձգվել է նաև պարտադիր կարանտինի պահանջը նրանց համար, ովքեր ժամանում են ԵՄ-ի կազմի մեջ չմտնող երկրներից:
Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Ոչ մեծ մաս են կազմում ներգաղթյալները, որոնք Իտալիա են ժամանել նավակներով:
Բացի Հայաստանից՝ 16 երկրների թվում են՝ Բանգլադեշ, Բահրեյն, Բրազիլիա, Բոսնիա եւ Հերցեհովինա, Չիլի, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու, Դոնիմիկյան Հանրապետություն, Չեռնոգորիա, Սերբիա եւ Կոսովո:














