Իտալական ընկերությունը հերքել է Ադրբեջանում պատերազմի թանգարանի նախագծին մասնակցությունը

40

Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Այս մասին տեղեկացնում են Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունից:

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ​​ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ​​ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- հայտնում են հյուպատոսությունից: