Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում. Իրանի հոգևոր առաջնորդ

52
Ալի Խամենեի

Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում, ասել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին՝ հորդորելով պաղեստինցիներին ավելացնել իրենց ուժն ու դիմադրողականությունը՝ հակառակորդին դիմակայելու համար:

«Յուրաքանչյուրի պարտքն է դատապարտել սիոնիստների՝ վերջին օրերի այս չարամիտ, հանցավոր եւ բարբարոսական պահվածքը: Բարեբախտաբար, պաղեստինցիները հաստատակամ են: Նրանք պետք է շարունակեն այս ուղին: Նրանք պետք է ստիպեն նրանց դադարեցնել իրենց հանցագործությունները եւ ենթարկվել արդարադատությանը: Այս հանցագործների հետ կարելի է խոսել միայն ուժի լեզվով»: