Իսրայելը կօգնի Ադրբեջանին և Թուրքիային՝ կործանելու Հայաստանը, եթե դա ծառայի Իրանի դեմ նպատակներին․ հրեա վերլուծաբան

162

Իսրայելի, հուդայականության և հրեական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Վլադիմիր Ռուժանսկին հայտարարել է, որ «Իսրայելը պատրաստակամորեն կօգնի Ադրբեջանին և Թուրքիային՝ կործանելու Հայաստանը»։

Նա մասնավորապես ասել է․ «Ոչ վաղ անցյալում ստորագրվել է պաշտոնական համաձայնագիր Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների փոխգործակցության մասին։ Իսրայելն ու թուրքերն ընդհանուր շահեր ունեն, երբ խոսքը վերաբերում է Իրանին կամ Հայաստանին։ Իսրայելը պատրաստակամորեն կօգնի Ադրբեջանին և Թուրքիային՝ կործանելու Հայաստանը, եթե դա ծառայի Իրանի նկատմամբ իր նպատակներին։ Բայց այս դեպքում խոսքը ոչ թե Իրանի կամ Հայաստանի, այլ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի մասին է։ Ըստ երևույթին, Ալիևն այս հարցում Իսրայելի օգնության կարիքն ունի, սակայն Իսրայելն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալ»: