Իսրայելը Իրանին հնարավոր հարված հասցնելու նպատակով զորավարժություն է անցկացնում

71
Իսրայելը Իրանին հարվածելու նպատակով զորավարժություն է անցկացնում։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի բանակը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման համար նախապատրաստվելու նպառակով։ Վերջին հինգ տարում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական բանակը նման զորավարժություններ է անցկացնում։
«Իրանի օդային զորավարժություն» խորագրով զորավարժությունները չորսշաբաթյա «Հրե կառք» զորավարժությունների մի մասն են, որը նմանակում է լայնածավալ տարածաշրջանային հակամարտություն:
Իրանի հետ կապված զորավարժություններին իսրայելական կործանիչները թռչելու են Միջերկրական ծովի արևմուտք, սպասվում է նաև ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների ներկայությունը։ ԱՄՆ բանակի հրամանատարության կենտրոնի՝ Centcom-ի հրամանատար Մայքլ Կորիելան երեքշաբթի մեկնել է Իսրայել, զորավարժություններին հետևելու նպատակով: