Իսրայելի երկու F-35 կործանիչներ վայրէջք են կատարել Բաքվում

161

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 կործանիչներ վայրէջք են կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է Elaph արաբական լրատվական կայքը՝ հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին:

Նույն աղբյուրը ավելի վաղ հաղորդել էր, որ երեկվանից Իսրայելից Ադրբեջան են ուղարկվել մի քանի ռազմավարական ռազմատրանսպորտային ինքնաթիռներ:

Լուրեր են շրջանառվում, որ Իսրայելը մտադիր է Բաքվին տրամադրել նաև ՀԵՑ-3 ՀՕՊ համակարգեր։