Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում ընթացող պատերազմի առնչությամբ

18
Արմեն Սմբատյան

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի առնչությամբ.

«Իսրայելը խորապես ցավում է զոհերի եւ վիրավորների համար, որ շարունակվող հակամարտությունը պատճառում է երկու կողմերին, մենք հույս ենք հայտնում, որ հրադադարն ուժի մեջ կմտնի եւ կկանխի հետագա արյունահեղությունը: Մենք մեծապես արժեւորում ենք Հայաստանի հետ մեր կապերի շարունակումը եւ բարելավումը, եւ մեզ համար կարեւոր է տեսնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը շարունակվելով, միջազգային հանրության ներգրավմամբ տանի կայուն հանգուցալուծման»:

Հետաքրքիր է` ինչ հույսեր է կապում Իսրայելը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու առումով, երբ ամեն օր զինում է Ադրբեջանին Հայաստանին և Արցախին հարվածելու համար։ Բացի այդ, զավեշտալի է այս հայտարարությունը, այն պարագայում, երբ երկրի գերագույն դատարանը մերժել էր կազմակերպությունների հայցն ընդդեմ Իսրայելի ՊՆ-ի, որով պահանջում էին դադարեցնել զենքի վաճառքը։ Սա Իսրայելի կողմից տարվող երկակի խաղի հերթական դեպքն է։