Իսրայելցի ինժեներները, ովքեր մասնագիտացված են ԱԹՍ-ների ուղղությամբ, ժամանել են Բաքու: Այս մասին հաղորդում է realtribune.ru կայքը:
Կայքը գրում է, որ վերջին օրերին մեկ տասնյակից ավելի ԱԹՍ կորցնելուց հետո Ադրբեջանը հուսահատ վիճակում է հայտնվել: Հայկական ԶՈՒ-երը ոչ միայն ՀՕՊ-ով են ոչնչացրել ԱԹՍ-ները, այլև ПК-այով և ՊԿՄ-ով: Ադրբեջանը, իր հերթին, բողոքով դիմել է իսրայելական Elbit System-ին, որը զբաղվում է ԱԹՍ-ների արտադրանքով՝ պահանջելով, որ օպերատորներ և մասնագետներ ուղարկվեն գործարանից:
Կայքը գրում է, ինչպես երևում է Ադրբեջանը կրկին ուզում է պատերազմի մեջ օգտագործել իսրայելցի մասնագետներին, ինչպես որ արել է 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Ինչ վերաբերում է Իրայելին, ապա իր համար աննախադեպ է հայկական զինուժի կողմից այդ քանակությամբ ԱԹՍ-ների ոչնչացումը:
Հիշեցնենք, որ հայկական կողմը ոչնչացրել էր Hermes 900 ԱԹՍ-ը, որն արժե մոտ 30մլն դոլար:











