Իսրայելական ընկերություններն Ադրբեջանին առաջարկում են աջակցել Ղարաբաղի՝ բռնազավթված տարածքների վերականգնման հարցում

54

Իսրայելական ընկերություններն առաջարկել են Ադրբեջանի կառավարությանը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների «վերականգնելու» հարցում։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Իբրահիմ Հազարը։

Ավելի վաղ Բաքվին օգնություն էին առաջարկել Թուրքիայից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Հունգարիայից և Ճապոնիայից:

«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնումն իրականացվելու է տարածաշրջանի պատմական ժառանգության պահպանման պայմանով՝ տեխնոլոգիական նորամուծություններին զուգընթաց»,- ասել է դեսպանը:

Ըստ Հազարի՝ Նախիջևանի միջանցքը, որը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հրադադարի մասիան փաստաթղթի դրույթներից մեկն է, ստեղծել է տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ, որոնցից հիմնականը երկաթուղով ապրանքներ արտահանելու հնարավորությունն է: Գնացքները արդեն սկսել են անցնել Ադրբեջանով՝ Ստամբուլից Կենտրոնական Ասիա և նույնիսկ Չինաստան տանող ճանապարհով:

Նշենք, որ իսրայելական կազմակերպությունները մասնավորապես ցանկանում են ներդրումներ կատարել «խելացի գյուղեր» կառուցելու գործում։