Իսրայելն այսօր էլ շարունակում է զինել Ադրբեջանին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից LARA համակարգերի վաճառքին վերաբերող հարցին։
«2016թ․ ապրիլից Իսրայելը ոչ միայն գիտեին, որ իրենց զենքերը կիրառվում են Արցախի դեմ, այլև հենց իսրայելցի մասնագետներն էին դրանք կիրառում։ Եվ այսօր Իսրայելի իշխանությունները գիտեն, թե ինչ է տեղի ունենում այժմ։ Նրանց հայտարարությունները ծաղր են աշխարհի վրա։ Իսրայելը, որը Հոլոքոսթ է ապերլ, Ադրբեջանին զենք է մատակարարում»,- նշեց նա։











