Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

20
Իսպանիայի Սենատ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
 
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել։