Իսպանիայի պատգամավորները և սենատորները դատապարտել են թուրք-ադրբեջանական ագրեսիան

15
Իսպանիայի սենատ

Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ: