Գերեվարված և անհայտ կորած անձանց քանակը չհրապարակելն այսօրվա իշխանության ամենաբացասական վարքագծից մեկն է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանն արձանագրեց, որ այդ թվին Ադրբեջանը տիրապետում է, մասնավորապես, եթե Ադրբեջանն իր մոտ գտնվող մեր հայրենակիցների դիակները հաշվելով կարող է իմանալ, թե քանի զոհ ունենք, գերիներին հաշվելով՝ քանի գերի ունենք, ապա գաղտնի ումի՞ց ենք պահում։
«Ադրբեջանից գաղտնի պահել՝ իմաստ չունի, որովհետև Ադրբեջանն այսպես, թե այնպես այդ տվյալներն ունի, բայց երբ այդ տեղեկությունը գաղտնի է պահվում մեր հայրենակիցներից, բնականաբար, այստեղ ամեն մեկը կարող է երևակայությամբ ինչ ասես մտածել»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այդ դեպքում հանրությունը սկսում է հավատալ շրջանառվող լուրերին։
Զոհրաբյանը նշեց, որ իշխանությունները պետք է հրապարակեն այդ թիվը, և ինքը պատրաստվում է ամեն բան անել, որ այդ տվյալները հասանելի դառնան հանրությանը։











