Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր:
Եվ չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, սակայն, վերջինս այդ պաշտոնում չի ընտրվել: Նրան մեկ ձայն պակասում էր՝ ստացել է 53 ձայն, այնինչ անհրաժեշտ էր 54 ձայն:











