Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է հարված հասցնել Իրանին

147

Իսրայելը պատրաստ է հարված հասցնել Իրանին՝ միջուկային ծրագրի զարգացումը կանգնեցնելու համար։ Այդ մասին իսրայելական «13-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Գանցը։

«Մենք կարող ենք հարվածել միջուկային ծրագիրը զսպելու համար»,- ասել է նա:

Բացի այդ, Գանցը հայտնել է Իսրայելի դժգոհությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնման բանակցություններից։