Իրավիճակը ամեն պահի կարող է փոխվել. Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա. մարզպետ

23

Շատ կարևոր է, որ մեր բնակիչները պահեն զգոնությունը, որովհետև իրավիճակը ամեն պահի կարող է փոխվել ցանկացած բնակավայրում։ Այս մասին հաղորդեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Համայնքներում խուճապ չկա։ Մենք այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ հնարավորության դեպքում մարդիկ պատսպարվեն, և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն՝ մնան պատսպարված։ Իրավիճակը կայուն է, հսկողության ներքո։ Մեր բանակի պրոֆեսյոնալ վարքագծի շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում,- ասաց մարզպետը՝ հավելելով,- Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքներ: Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիր Աղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա պատսպարման առումով: Մեր քաղաքացիներն այդ ընթացքում գտնվել են ապասատարաններում եւ նկուղներում: Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիավորներ եւ զոհեր չունենք»,-ասաց մարզպետը: