Իրավիճակն անհանգիստ է դաշնակից պետության սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը․ Շոյգու

28
Սեռգեյ Շոյգու

ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում:

«Իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ դաշնակից պետության արևմտյան սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը», – ասել է նա:

«Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նոր մարտահրավերներն ու սպառնալիքները՝ առաջին հերթին միջազգային ահաբեկչության կողմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր գերխնդիրներից է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը», – հավելել է Շոյգուն: