Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ «միջանցք» ստեղծվի. Իրանի դեսպան

57

Մենք այժմ շատ կարևոր և զգայուն ժամանակահատվածում ենք գտնվում։ Այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։

«Մենք երկու հարևաններ ենք, եղել ենք և պետք է լինենք հարևաններ։ Որոշակի խորամանկություններ են նկատվում, խոսում են «միջանցքների», ինչ-որ գործողությունների  մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման «միջանցք» ստեղծվի։ Կարևոր է համատեղ նախաձեռնությամբ հանդես գալը, ոչ թե պետք է սպասենք և պատասխանենք այլ կողմից արվող նախաձեռնություններին, այլ ինքներս պետք է դառնանք նախաձեռնող կողմը։ Ե՛վ հայկական, և՛ իրանական կողմի դիրքորոշումները շատ հստակ են, պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց նա։