Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն․ Աբդոլլահիանը՝ Ֆիդանին

72
Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Գրում են իրանական լրատվամիջոցները։
«Եկել է լարվածության, հակամարտությունների շրջանը հետևում թողնելու ու Կովկասում խաղաղության և համագործակցության շրջանն առաջ շարժվելու ժամանակը։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և երկխոսություններին»,– ասել է նա։
Աբդոլլահիանը հայտնել է նաև, որ Ֆիդանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել Իրան– Թուրքիա–Ադրբեջան բանակցությունների ձևաչափ ստեղծելու մասին, որն առաջարկել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու համար: