Իրանը բացահայտել է այն երկրները, որոնք թաքնված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևում․ Իրանի բանակի հրամանատար

9

Իրանի բանակի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ բացահայտվել են այն երկրները, որոնք թաքնված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևում։

Ինչպես հաղորդում է իրանական khabaronline.ir կայքը, Իրանի բանակի հրամանատար երկրի հարավ-արևմուտքում հայտարարել է․ «Բացահայտվել են այն երկրները, որոնք թաքնված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևում։ Այս բախումների հրահրման նպատակն Իրանի շուրջ անկայություն ստեղծելն է։

Հենց ամենասկզբից Իրանը շատ ռացիոնալ է մոտեցել այս հարցին։ Երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում անցկացված զորավարժություններով մենք ուզում էինք ասել, որ պատրաստ ենք ցանկացած սպառնալիքի պատասխանել։ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը դաշինք ենք կազմել, գործում են և կոչ են անում կողմերին զսպվածություն դրսևորել, քանի դեռ այդ ուղղությամբ որևէ խնդիր չի առաջացել»,- նշել է նա։