Իրանը ակնկալում է, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի․ Իրանի դեսպանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

36

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

«Ինչպես գիտեք, Գորիս Կապան ճանապարհին Ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից»,- ասաց դեսպանը։

Դեսպանը նշեց, որ ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ։

«Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որքան շուտ այս հարցը լուծել, և Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- ասաց դեսպանը։