Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը

29
Իրան

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով: Այս մասին հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանությունը: