Իրանում անհանգստացած են Երևան-Բաքու-Անկարա երկխոսությունից

119
Իրան

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Իրանահայ մշակութային կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Դամավանդին ISNA-ին տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին, նշել է, որ հարաբերությունների կարգավորման դեպքում երկրների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմամբ Հայաստանն ամբողջությամբ դուրս կգա Իրանի ուղեծրից, ինչը կառաջացնի տնտեսական և մի շարք այլ լուրջ մտահոգություններ (Իրանի համար):

Դամավանդին կարծում է, որ հայ ժողովուրդը կանգնած է գոյատևման և գոյաբանական երկընտրանքի առաջ, ուստի պետք է ճիշտ որոշում կայացնի, փոխանցում է Infoteka24.ru-ն։

Մեկնաբանելով Իրանի շահագրգռվածությունն այս գործընթացում, իրանցի փորձագետն ընդգծել է. «Այս իրադարձությունները երկարաժամկետ հեռանկարում չեն spasa8kwum Իրանի շահերը և նույնիսկ վնասում են նրանց։ Եթե ​​նայենք Թուրքիայի նոր կառավարությանը, լինի դա ԱԳՆ, թե այլ գերատեսչություններ, ապա նրանք բոլորն էլ լայն առճակատման մոտեցում ունեն Իրանի նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը այս հանելուկի մի մասն են»։

Նա հավելել է, որ նման ազդակներն արդեն տեսանելի են, իսկ «Զանգեզուրի միջանցքն» ինքնին Իրանի համար սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է ներկայացնում։