Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրերը կեղծ են. ԻԻՀ դեսպանությունը հերքում է

33

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու  անհիմն է համարում հայկական  որոշ լրատվամիջոցներում շրջանառվող  այն լուրերը, թե Իրանում են գտնվում 160 հայ զինվորներ և իրանական կողմը,  նրանց վերադաձնելու համար, նախապայմաններ է ներկայացրել։