Իրանն ուշադիր հետևում է իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

109
Իրան

Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից:

«Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար:

Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»,- տեղեկացնում են դեսպանությունից: