Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու հարցով բանակցություններ կսկսեն

22

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շուտով բանակցություններ կսկսեն Ազատ առևտրի համաձայնագրի  իրականացման շուրջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ռասուլ Մոհաջերը, գրում է «Իռնա» գործակալությունը:

Մոհաջերը նշել է Իրանի ու ԵՏՄ-ի միջև ապրանքաշրջանառության աճը: «Վերջին մեկ տարվա ընթացքում ռուս-իրանական առևտրի ծավալը կազմել է 350 մլն դոլար, որից շուրջ 90% -ը բաժին է ընկնում գյուղմթերքի առևտրին», – ասել է դիվանագետը: Նրա խոսքով ՝ Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրի շնորհիվ Իրանի ու միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել: