Իրանն արձագանքել է Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազաներ կառուցելու հարցին

65
Թեհրան

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանում Թուրքիայի կողմից ռազմաբազաներ կառուցելու վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք ողջունել ենք Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնությունը, ըստ որի՝ Բաքուն և Երևանը ձգտում են ապառազմականացնել տարածաշրջանը և ռացիոնալ հարաբերություններ հաստատել:

Ցանկացած քայլ, որը կաջակցի այս հարցին համարում ենք ճիշտ, իսկ ցանկացած ոչ ճիշտ քայլ՝ ապակառուցողական»: