Իրանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում պետք է հարգվի երկների տարածքային ամբողջականությունը

75

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայ-իրանական շարունակական խորհրդակցությունները համարել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորության ու խորության նշան:

«Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքն է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ազգային ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,- ասել է Իրանի նախագահը:

Նա էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում հայ-իրանական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու կոչ է արել՝ ընդգծելով, որ այդ կապերը կամրապնդեն տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսությունն ու առևտուրը:

«Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին»,- ընդգծել է Ռայիսին՝ հույս հայտնելով, որ դեռևս առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ կերպով՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: