Իրանի նախագահը հայտնել է երկրի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին

65

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել Է, որ սկսվել Է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության եւ փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել Է նոր դարաշրջանի սկիզբը»,-Ռայիսիի խոսքը մեջբերում Է «Ֆարս» գործակալությունը: