Իրանի նախագահ է ընտրվել Էբրահիմ Ռայիսին

73

Իրանում երեկ կայացել են նախագահի ընտրություններ, որի արդյունքում է հաղթել է երկրի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին, որը հավաքել է ավելի քան 17.6 մլն ձայն: Նա արդեն շնորհավորանքներ է ստանում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Իսլամական Հանրապետության ընտրական շտաբից հայտնել են, որ երկրում քաղաքացիական պարտքը կատարել է 28.6 միլիոն բնակիչ: