Իրանի ատոմային օբյեկտում վթար է տեղի ունցել

37

Բաշխիչ էլեկտրացանցում վթարը տեղի է ունեցել կիրակի՝ Նաթանզե քաղաքի ատոմային օբյեկտում։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել, որն ազդել է Շահիդ Ահմադի Ռոշանի (Նաթանզ) ուրանի հարստացման օբյեկտի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի մի մասի վրա, – նրա խոսքերը մեջբերել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: Բարեբախտաբար տուժածներ և  շրջակա միջավայրի աղտոտվածություն չի եղել»:

Քամալվանդիի խոսքով՝ միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են, լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ: