Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունքիում իրանական բեռնատարների հետ կապված թեմային

104

Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում` մասնավորապես Սյունիքում, տիրող իրավիճակը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:

Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները`  ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ:

«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,-Խաթիբզադեի խոսքը մեջբերում է «Azariha» հեռուստաալիքը։