Իրանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան․ օրակարգը հայտնի է

37
Ջավադ Զարիֆ

Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ից:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: