ArmLur.am-ը երեկ սկսված սահմանային լարվածության մասին խոսել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:
Հարցին, թե պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներն ահազանգում են, որ չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ եւ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց երեխաները, պատասխանել է. «Միան կարող եմ հայտնել իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորում են հանգիստ լինեն, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ»:











