Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի դեմ

11
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ։

Հայցի պահանջը վերաբերում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և ներողություն խնդրելուն պարտավորեցնելուն։ Որպես երրորդ կողմ է ներգրավված «5-րդ ալիք» հեուստաընկերությունը, քանի որ հայցի պատճառը «5-րդ ալիք»-ի եթերում պատգամավորի հնչեցրած արտահայտությունն է։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։