Դեռևս 2020թ ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է ՀՀ իրավապահներին՝ հետախուզել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մինչդեռ՝ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն մեզ տեղեկացնում էին, որ հետախուզում է հայտարարվել, այնինչ՝ նրանք մերժվել էին այն հիմնավորմամբ, որ քաղաքական գործ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ավելին՝ Թովմասյանը հայտնեց, որ Ինտերպոլը մերժել է մեր երկրի հետ կոնկրետ դեպքով և կոչ է արել Հայաստանի իրավապահներին՝ անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել նրա հետախուզումը։











