Ինկասացիայի ավտոմեքենաները ի՞նչ էին անում Ղարաբաղում եւ ինչո՞ւ էին Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան․ Թաթուլ Պետրոսյան

457
Արգիշտի Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանին։ Նա նշեց, որ պատերազմի առաջին օրերին Քյարամյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ հայտնվել Արցախում։

«Ինչի՞ համար, ի՞նչ միսիա ուներ նա Ղարաբաղում: Լրտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ խոսակցությունները աբստրակտ են, դեռ որեւէ ապացույց չկա, բայց հույս ունեմ, որ կգտնվի: Մամուլը գրում էր, որ նա մշտապես Շուշիում է լինում, նաեւ Արայիկ Հարությունյանի կողքին, այնուհետեւ Հայաստան է վերադառնում ինկասացիայի մեքենայով… Ինկասացիայի ավտոմեքենաները ի՞նչ էին անում Ղարաբաղում եւ ինչո՞ւ էին Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան, ի՞նչ էին դուրս բերում այնտեղից»,- ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը: